ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի և Արամազդ Կիվիրյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։

 

Ըստ 168.am-ի տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել:

«Շնորհակալություն, ցտեսություն»,-ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն: