Ցանկացած շնչառական վարակի ախտանիշներն այժմ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի դրսևորում են, քանի որ շնչառական վիրուսների մյուս տեսակները այս սեզոնում անկում են ապրում, ասաց Ռուսաստանի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Չուլանովը: «Հիմա շատ կարևոր է հիշել, որ ցանկացած շնչառական վարակ մեծ հավանականություն ունի լինելու հենց կորոնավիրուս, քանի որ շնչառական այլ վիրուսները սեզոնային բնույթ են կրում։ Դրանք այս սեզոնում անկում են ապրում», - ասաց Չուլանովը։