ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները ևս մեկ տարի: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ դաշնային ռեգիստրի էլեկտրոնային բազայում հինգշաբթի՝ մայիսի 7-ին:

Այսպիսով, Թրամփը պահպանել է մի շարք սահմանափակումներ, որոնք Վաշինգտոնը հաջորդաբար ներմուծել է Դամասկոսի դեմ 2004 թվականից մինչև 2012 թվականը:

Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ իրավասության ներքո գտնվող որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների արգելափակման մասին է, ինչպես նաև ամերիկյան ապրանքների և ծառայությունների որոշակի կատեգորիաների Սիրիա արտահանման արգելքի մասին: