Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, կորոնավիրուսով վարակված անձի մոտ իմունիտետի առկայության մասին դեռ վաղ է խոսելը: Այդ մարդիկ առայժմ ունեն միայն դիմադրություն վարակի նկատմամբ:

«Դա կոչվում է ոչ սպեցիֆիկ իմունիտետ: Դա առաջին պատասխանն է օրգանիզմի, երբ կան բջիջներ, որոնք միանգամից ոչնչացնում են, այնինչ կա, իսկ վարակը շանս չունի հետագայում զարգանալու»,- նշել է նա: Մասնագետը, սակայն, պարզաբանել է, որ այդ դեպքում դա ամենևին չի նշանակում, որ պացիենտի մոտ ձևավորվել են բավարար քանակությամբ հակամարմիններ, որպեսզի ապահովվի արագ ռեակցիա օրգանիզմում վարակի կրկնակի հայտնվելու պարագայում: