Մոսկվայում կորոնավիրուսով հայտնաբերված նոր դեպքերի գրեթե կեսը 45 տարեկանից ցածր է, որից մոտ 5% -ը կազմում են երեխաները և 80-ից բարձր անձինք: «Մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 667 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝ Մոսկվայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 104189 դեպք: Նոր դեպքերի 42,7% -ը 18- 45 տարեկան մարդիկ են, 36,7% -ը՝ 46-65 տարեկան:Հիվանդների 5,6% -ը երեխաներ են», - ասվում է զեկույցում: