ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին հրավիրվել է և մասնակցելու է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրեր առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գրավոր հրավերն ուղարկվել է Կարապետյանի տուն, սակայն դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել: Այնուամենայնիվ նա քիչ առաջ ժամանեց ԱԺ և այս պահին մասնակցում է նիստին:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել' անորակ վառելիքի պատճառով։