«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս»:  Սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երևույթը անվանել էր «պադավատապետություն»: «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը: 

Ի՞նչ է փոխվել Նոր Հայաստանում: Օրինակ, մարզպետարանների մեքենաները այսօր սպասարկում են մարզպետներին, նրանց տեղակալներին, առանձին վարչությունների կամ աշխատակազմերին: Պետական հիմնարկների 35%-ից ավելին  օգտվում է ճապոնական «Toyota» մակնիշի մեքենաներից: Հայաստանում այս մեքենաների վաճառքն ու սպասարկումը իրականացնում է «Տոյոտա Երևան» ընկերությունը: 

 

Դիցուք՝ Տավուշի մարզպետարանի հաշվեկշռում առկա ծառայողական մեքենաների թիվն է:

 

Ի դեպ, 2014 թվականի արտադրության Տոյոտա Քէմրիի միջին շուկայական գինը 17 հազար դոլար է: 2013 թվականի արտադրության Նիսան Սենտրայի միջին շուկայական գինը 9000 դոլար է: 


Արարաատի մարզպետարանի հաշվեկշռում նույնպես բավական մեծ թվով ծառայողական մեքենաներ են ամրագրված:

 

Մարզպետին սպասարկող 2010 թվականի «Toyota Land Cruiser»-ի միջին շուկայական գինը 67 հազար ԱՄՆ դոլար է: 

Արմավիրի մարզպետարանն ունի 4 ծառայողական մեքենա: Մեկը՝ «TOYOTA LC-150»-ը, մարզպետի ծառայողական ավտոմեքենան է, որի նյութական պատասխանատուն մարզպետի օգնական Խաչիկ Ինջյանն է: Երկրորդը մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան է՝ «NISSAN PATHFINDER»: Այս ավտոմեքենայի նյութական պատասխանատուն հենց փոխմարզպետն է: Նա մարզի Փարաքար համայնքի բնակիչ է: «NISSAN TIIDA» մակնիշի ծառայողական ավտոմեքենան սպասարկում է մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարազդատյանին: Վերջինս հենց այդ ավտոմեքենայի նյութական պատասխանատուն է: Իսկ չորրորդ ավտոմեքենան՝ «DAEWOO MATIZ M08»-ը, սպասարկում է մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցներին: 


Արարատի մարզպետարանը 2020 թվականի ընթացքում 920,900 ՀՀ դրամի ավտոմեքենայի պահեստամաս է գնել և 696,000 ՀՀ դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ: Արմավիրի մարզպետարանը 191,000 ՀՀ դրամի Ծառայողական ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ է գնել ԱՁ Հովհաննես Մուրադյանից: Տավուշի մարզպետարանում 233,000 ՀՀ դրամի ավտոմեքենայի անիվ է գնվել ԱՁ Մելիք Ահարոնյանից: Նույն անձից 1,000,000 ՀՀ դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն է գնվել: