Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ քարաթափումը մաքրվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» հայտնել էր, որ մայիսի 11-ին' ժամը 10:00-ի սահմաններում Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր:

«Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ և ժամը 18:30-ի դրությամբ ճանապարհահտվածը երկկողմանի երթևեկելի է:

Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ: