Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 232 243 դեպք, ասվում է օպերատիվ շտաբում: Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակակիրների քանակով երկիրը աշխարհում հայտնվեց երկրորդ տեղում։
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 1,3 միլիոն դեպքով: Հաջորդ տեղում Ռուսաստանն է՝ ավելի քան 227 հազար դեպքով։ Այն առաջ է անցել Իսպանիայից (227 հազար դեպք) և Մեծ Բրիտանիայից (ավելի քան 224 հազար դեպք): Ցանկը ավարտում են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը և Չինաստանը: