Ինչպես գիտենք, դատավորների բարեվարքությունը ստուգելու սրբազան գործառույթը դրվել է նաև ԲԴԽ-ի վրա, որը վերջերս էր կոմպլեկտավորվել իշխանությանը հաճո դեմքերով: Սակայն, ԲԴԽ անդամների ֆինանսական հայտարարագրերը ուսումնասիրելիս տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս պաշտոնյաներըն առաջինը չեն ենթարկվում վեթինգի և չի ստուգվում նրանց եկամուտների ծագման օրինականությունը:

 

 Օրինակ, ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը հայտարարագրել է երկու հողամաս, մեկ ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ B 200, 2,100,000.00 ՀՀ դրամ և 4,300.00: Որպես նվիրատվություն՝ ԲԴԽ անդամը ստացել է 2,000.00 ԱՄՆ դոլար:  ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ հասարակական նշանակության շինություն, երկու ավտոմեքենա, 500000.00 ԱՄՆ դոլարի փոխառություն, 16,500,000.00 ՀՀ դրամ, 75,000.00 ԱՄՆ դոլար, 26,400.00 եվրո, ընդհանուր եկամուտները կազմել են 20,164,822.00 ՀՀ դրամ:  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարագրել է 2,700,000.00 ՀՀ դրամ, 47,000.00 ԱՄՆ դոլար, ընդհանուր եկամուտները կազմել են 9,007,244.00 ՀՀ դրամ:  ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը հայտարարագրել է 1,050,000.00 ՀՀ դրամ, 16,000.00 ԱՄՆ դոլար և 3,200.00 եվրո: Ընդհանուր եկամուտները՝ 18,506,907.00 ՀՀ դրամ: 

 Ինչպես տեսնում ենք, ԲԴԽ անդամները շատ դեպքերում ավելի մեծ ֆինանսական միջոցների են տիրապետում, քան այն դատավորները, որոնց բարեվարքությունը պետք է ստուգեն: Հետևաբար հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է ստուգելու ԲԴԽ անդամների միլիոնների ծագման օրինականությունը…