Ռուսական UTair ավիաընկերությունը բժշկական նյութերով բեռնված 10 չվերթ կկատարի Չինաստանից Ռուսաստան, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: UTair-ը գործարկել է Չինաստանից Ռուսաստան բժշկական պարագաներ մատակարարելու ծրագիր: Որպես դրա իրականացում՝ ավիաընկերությունը կկատարի 10 չվերթ: «Մարզային իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք կարճ ժամանակահատվածում կազմակերպել բեռների փոխադրման ծրագիր: Ավիաընկերությունը կշարունակի բժշկական պարագաներ մատակարարել Խանտի-Մանսի ինքնավար Օկրուգին, որպեսզի շրջանի հիվանդանոցները լիարժեք ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումներով», - ասել է UTair ավիաընկերության փոխնախագահ Դմիտրի Բելոկոնյան։