Ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին մահվանից առաջ պետք է 200 մլն ֆունտ (մոտ 300 մլն դոլար) ստանար, ինչը կասկածի տակ է դնում ֆինանսական խնդիրների պատճառով նրա ինքնասպանության վարկածը, գրում է բրիտանական

«The Sunday Times»-ը:

«Forbes»-ը հայտնում է, որ պարբերկանի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք վկայում են, որ ներդրումային ընկերությունը, որը տնօրինել է Բրեզովսկու որոշ ակտիվներ, դրանք պետք է վաճառեր 2012 հոկտեմբերից մինչեւ 2013 թ. մարտն ընկած հատվածում, ինչը նկատելիորեն կբարելավեր գործարարի ֆինանսական վիճակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրելկ էր NEWS.am-ը, Բ. Բերեզովսկու մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին: Գործարարը մահացած էր հայտնաբերվել իր առանձնատան լոգարանում: Քննիչները տանը բռնի մահվան որեւէ հետք չեն հայտնաբերել: