Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն COVID-19 կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին:

Այս կապակցությամբ Կլյուգեն կոչ է արել ստեղծել բժշկական հաստատությունների պոտենցիալ և ուժեղացնել առողջապահական համակարգը: Փորձագետը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում մեկնաբանել է եվրոպական երկրներում սահմանափակող միջոցառումների թուլացումը: