Հայաստանում մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, սակայն կանգնած ուղևորներ փոխադրելը կարգվելի, եթե տրանսպորտի երկարությունը պակաս է 9 մետրից: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:

«Բոլոր չարգելված գործունեության տեսակները թույլատրվելու են իրականացնել միայն այն պարագայում, եթե լիովին կատարեն, ապահովեն պարետի որոշմամբ սահմանված կանոնները: Հանրային տրանսպորտում արգելվում է կանգնած երթևեկում կազմակերպելը՝ բացառությամբ, եթե տրանսպորտային միջոցը 9 մետրից երկար է: Հանրային տրանսպորտի մեջ մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր: Հանրային տրանսպորտում պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակները և ձեռնոցները: Մուտքից առաջ անհրաժեշտ է ախտահանել ձեռքերն այդ ախտահանիչ միջոցներով»,-ասաց Սիմոնյանը: