Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ աշխարհում COVID-19 դեպքերի թիվը գերազանցել է 4,2 միլիոնը, մահացել է ավելի քան 294 հազար մարդ: Ըստ կազմակերպության տվյալների՝ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակվածության 77 965 դեպք, մահացել է 6 647 մարդ: Այսպիսով՝ աշխարհում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 4 248 389, մահացությունների թիվը՝ 294 046: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցված է հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ թվով 1 819 553 դեպք:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: