Գիտնականները էքսպրես թեստ են մշակել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է պրոֆեսոր Վան Լինֆը՝ Սինգապուրի Ազգային համալսարանին կից նոր ինֆեկցիոն հիվանդությունների ծրագրի ղեկավարը:

Գիտնականների խոսքով՝ այդ թեստը թույլ կտա զգալիորեն առաջ շարժվել դեպի պատվաստանյութի ստեղծումը:

Այդ թեստի օգնությամբ կարելի է գնահատել՝ բնակչության որ մասն է արդեն վարակվել կորոնավիրուսով և բուժվել, և որ երկիրն է պատրաստ կարանտինից դուրս գալուն:

Շուտով ծրագրվում է արտադրել նաև cPass անվանումով թեստ: Մշակողների խոսքով՝ նորույթը սեղմ ժամկետում կարող է ուղարկվել նաև այլ երկրներ: