Երևան–Վորոնեժ չվերթի օրը տեղափոխվել է․ այն կկայանա մայիսի 23-ին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը' հղում անելով «Գոսուսլուգի» պորտալին։

«Տեղափոխվել է Երևան–Վորոնեժ № NGT747 չվերթը։ Թռիչքը կկայանա մայիսի 23-ին (ժամը ճշտվում է)», – նշված է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը հայտնում է, որ կտեղափոխվի նաև Երևան–Մինվոդի № NGT743 չվերթի օրը (օրն ու ժամը ճշտվում են)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան–Վորոնեժ № NGT747 չվերթը նախատեսված է իրականացնել մայիսի 17-ին տեղի ժամանակով ժամը 13:20–ին։

Երևան–Մինվոդի № NGT743 չվերթը նշանակված էր մայիսի 18-ին տեղի ժամանակով ժամը 04:05–ին։