Տուլայի շրջանային հիվանդանոցի բուքույրը թափանցիկ պաշտպանիչ հագուստով և ներքնազգեստով է եկել աշխատավայր: Լուսանկարը հրապարակել է «Тульские новости» լրատվական կայքը:

Կնոջ խոսքով՝ պաշտպանիչ հագուստով աշխատելիս շոգում է, այդ պատճառով էլ որոշել է հագուստ չկրել, սակայն չի սպասել, որ պաշտպանիչ հագուստը կարող է այդքան թափանցիկ լինել:

Պարբերականի զրուցակիցը նաև նշել է, որ հիվանդասենյակում գտնվող պացիենտները դեմ չեն եղել բուժքրոջ տեսքին:

Նշենք, որ Տուլայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 2637 դեպք