Բաքվում տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ինքնահրկիզման տեսքով՝ Suraxanı Oil Operation Company S.A նավթային ընկերության գրասենյակի դիմաց։ Ինքնահրկիզում իրականացնող անձը եղել է տղամարդ, 1981 թվականի ծնված։ Ականատեսները կարողացել են հանգցնել կրակը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։ Բանն այն է, որ նավթային ընկերությունը փորձել է քանդել տղամարդու տունը, որը կառուցված է եղել տնտեսական նշանակության տարածքում եւ տղամարդն ինքնահրկիզմամբ փորձել է իր բողոքն արտահայտել նավթային ընկերության գործողությունների հանդեպ։ Դեպքի առնչությամբ սկսվել է քննություն։