Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին երաշխիքներ են տվել, որ Երևանում արդար նախաքննություն կընթանա, ոչ մի բռնություն որևէ մեկի նկատմամբ չի լինելու և արդեն իսկ բռնութուն գործադրած ոստիկանները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Փարամազյանը ժողովրդին հորդորեց մտածել և որոշում կայացնել' շարունակել պայքարը, թե հավատալ տրված երաշխիքներին:

Քաջարանցիները որոշեցին հավատալ Մանվել Փարամազյանին և այսօր հեռանալ Կապանի ոստիկանության շենքի մոտից և պետք եղած դեպքում կրկնակի թվով հավաքվել: