Ռուսաստանի 83 շրջաններում մեկ օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով հիվանդացության 8 946 դեպք, հայտնում են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբից:
Մոսկվայում գրանցվել է 2 560 նոր դեպք, Մոսկվայի մարզում' 831, Սանկտ Պետերբուրգում' 374, Սվերդլովսկի մարզում' 279: Ավելին, 3 908 հիվանդի մոտ չեն արտահայտվել հիվանդության ախտանիշներ: 92 հիվանդ մահացել է։ Այսպիսով՝ Ռուսաստանում գրանցված COVID-19 դեպքերի թիվը հասել է 353 427-ի, որից ավելի քան 118 000-ը բուժվել է, 3 633-ը' մահացել: