Իսպանական կառավարությունը որոշում է կայացրել հուլիսի 1-ից սկսած՝ չեղյալ համարել 14-օրյա կարանտինը արտասահմանցի զբոսաշրջիկների համար, ասվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, որոշումը ընդունվել է երկուշաբթի օրը կայացած միջգերատեսչական նիստում: Մայիսի 12-ին իշխանությունները պարտադիր տասնչորսօրյա կարանտին ներմուծեցին բոլոր նրանց համար, ովքեր արտասահմանից են գալիս: Ներկայումս սահմանները փակ են զբոսաշրջիկների համար, իսկ օդային երթևեկությունը խիստ սահմանափակ է: Անցած շաբաթ օրը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց, որ երկիրը պատրաստ է հուլիսից ընդունելու օտարերկրյա զբոսաշրջիկներին: