Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն հանգստյան օրերին իր Instagram-ում գրել է, որ բրենդը տարեկան թողարկվող հավաքածուների թիվը հինգից կկրճատի մինչեւ երկուսը, համապատասխանաբար, կնվազեն նաեւ նորաձեւության ցուցադրությունների քանակը: Բացի այդ, նա հաղորդել է, որ հրաժարվում են գարուն-ամառ, աշուն-ձմեռ կռուիզային եւ նախամրցաշրջանային հավաքածուների բաժանումից։ Դրա փոխարեն Gucci-ն կունենա միայն սեզոնային հավաքածուներ:

Այնուհետեւ նա հաստատել է այդ տեղեկությունը վիրտուալ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Առաջին հերթին մենք հասկանում ենք, որ շատ հեռու ենք գնացել։ Մեր անխոհեմ արարքներն այրել են այն տունը, որտեղ մենք ապրում ենք։ Մենք համարում ենք, որ առանձնացել ենք բնությունից, մենք մեզ զգում էինք խորամանկ ու ամենազոր։ Մենք տիրել ու վիրավորել ենք բնությանը։ Նման ամբարտավանությունը մեզ ստիպեց կորցնել թիթեռների, ծաղիկների, ծառերի եւ արմատների հետ կապը։ Վրդովեցուցիչ ագահությունը մեզ ստիպեց կորցնել ներդաշնակությունն ու հոգատարությունը, կապն ու պատկանելությունը», — համաժողովի ժամանակ ասել է Միկելեն։

Սեպտեմբերին Gucci-ն բաց կթողնի Միլանի նորաձեւության շաբաթը, սակայն հուլիսի 17-ին MILAN Digital Fashion Week-ի շրջանակներում դիզայները կներկայացնի Epilogue նախագիծը: