ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցումներ կան Արարատի և Արմավիրի մարզերում:

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։

Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի ցուցման խախտումներ։ Արձանագրված խախտումների հիմքով' պարետի որոշմամբ կասեցումները շարունակվում են։ Ժամանակավոր' 24 ժամով կասեցված տնտեսվարողների թվում են մանրածախ առևտրի կազմակերպություններ, գեղեցկության սրահներ, ատամնաբուժական կլինիկաներ և այլն։

Հատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման մարդաշատ վայրերին՝ բանկեր, բժշկական կազմակերպություններ, փոստային բաժանմունքներ և այլն։ Դիտարկման համար հիմք են ընդունվում նաև ԱԱՏՄ թեժ գծով' 8107-ով ստացվող զանգերն ու բողոքները»,- ասված է հաղորդագրության մեջ։