ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը:

Մաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին արարելու, կրթության և գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում նոր նվաճումների և հաղթանակների հասնելու, իր տունն ու պետությունը շենացնելու ճանապարհին։

Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք»: