Բուենոս Այրեսում դատարանը թութակի է հարցաքննել, ով իր տիրոջ սպանության ականատեսնէ եղել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Թութակը արտասանել է 2018-ին սպանված 46-ամյա Էլիզաբեթ Տոլեդոյի վերջին խոսքերից մեկը: Արգենտինուհու բռնաբարության եւ սպանության համար կասկածվում են իր կողմից հանձնված սենյակի երեք վարձակալներից երկուսը՝ 51-ամյա Միգել Սատուրինյո Ռոլոնը եւ 62-ամյա Խորխո Ռաուլ Ալվարեզը: Սպանության պահին երրորդ վարձակալը ալիբի ուներ:

Դեպքի վայրում աշխատանքի ընթացքում ոստիկանը կանացի ճիչ եւ խոսքեր էր լսել. «Ոչ, խնդրում եմ, բաց թողեք ինձ»: Սենյակում նա հայտնաբերել էր միայն սպանված կնոջ մարմինը եւ թութակին վանդակում: հետ վանդակը:

Ըստ տուժողի հարեւանի՝ նա լսել էր, թե ինչպես էր թութակն ասել. «Ինչու՞ ինձ հարվածեցիր», երբ տղամարդկանցից մեկը հարվածել էր նրան:

Ոստիկանությունում կարծում են, որ թութակը կրկնել է զոհի վերջին խոսքերը: Մեղադրանքը հիմնվում է նաեւ կծոցը Տոլեդոյի նախաբազկի վրա,որը ենթադրաբար համընկնում է Ռոլոնի ատամների հետքերի հետ: Բացի այդ, զոհի մարմնին հայտնաբերվել են երկրորդ կասկածյալի ԴՆԹ-ի նմուշները: