Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 3-ով և հասել 738-ի: Եվս16-ն ապաքինվել են։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 573 է, հայտնում է կառավարության հիվանդությունը դիտարկող հատուկ կայքէջը։ 3076 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 250-ը՝ հիվանդանոցում:
Վրաստանում, մայիսի 22-ին, կորոնավիրուսի պատճառով պարտադրված արտակարգ դրությունը և պարետային ռեժիմը դադարել են գործել, բայց մի շարք սահմանափակումներ դեռ կան: Նախորդ օրը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ երկրում վարակի տարածման հետ կապված իրավիճակը վերահսկելի է: