Համացանցում մի տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա: «Փաստացի սա մի քանի օր առաջ հայկական բանակին պատկանող УАЗ Патриот մեքենայի խոցման պատասխան պատժիչ գործողությունն էր», - գրված է կից տեսանյութում: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չեն տալիս․ «Միայն կարող  ենք ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին և հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք համարժեք պատասխան է ստանում»,- նշեց նա: Նշենք,  որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում խոցվում է ադրբեջանական ռազմական տեխնիկա: