Քիչ առաջ 168.am-ի թղթակիցը ականատես է եղել՝ ինչպես են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու այսօր հացադուլից դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուրճ խմում դաշնակցականներին պատկանող «Մեղեդի» սրճարանում:

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ և մեծ սիրով պատասխանել են մեր թղթակցի հարցերին: Նրանք միաբերան հայտարարել են, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Շնորհավորում ենք մեր ընթերցողներին ապրիլի 1-ի կապակցությամբ, մաղթում ենք ուրախ տրամադրություն և խոստանում, որ սա միակ կատակն է լինելու: