Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ աշխարհում օրական COVID-ի դեպքերի թիվը աճել է գրեթե 128 հազարով և գերազանցել 6,6 միլիոնը։ Մահացել է ավելի քան 392 հազար մարդ:
Կազմակերպությունից ստացված վերջին տվյալների համաձայն' գրանցվել է օրական նոր կորոնավիրուսով վարակվածության 127 950 դեպք։ Օրական մահացել է COVID-19-ով 5 647 հիվանդ: Այսպիսով՝ աշխարհում COVID-19-ի հաղորդված դեպքերի ընդհանուր թիվը 6 663 304 է, մահվան դեպքերինը՝ 392 802: Վարակի մեծ մասը գրանցվել է Ամերիկայում՝ 3 155 370 դեպք: