«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրեւանդում կիրակի օրը կայացած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ Եվ մենք, որ գրել էինք ու տեսանյութ հրապարակել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից, մեզ մի քիչ մեղավոր ենք զգում, որ նպաստել ենք նրա պաշտոնանկությանը, բայց ո՞վ պետք է ենթարկվի պարետատան որոշումներին, պահպանի արտակարգ դրության կանոնները, եթե ոչ առաջին հերթին զինվորականները, այն էլ՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանը։ Իսկ նա, չգիտես ինչու, մեզ մեղադրում է իր անձնական կյանք ներխուժելու եւ իրեն «քաղաքական խաղերի» մեջ ներգրավելու համար, կարծես թե այդ հարսանիքը մենք ենք կազմակերպել։ Ինչ վերաբերում է քաղաքական խաղերի մեջ նրան ներգրավելուն, ոչ ոք նրան չի մեղադրել դրանում, ընդամենը ներկայացրել ենք երկրում ստեղծված ռեժիմի պայմաններում բազմամարդ հարսանիք անելու փաստը՝ զուգահեռներ անցկացնելով տնօրեններին եւ ուսուցիչներին աշխատանքից ազատելու իրավիճակների հետ, երբ նրանք ընդամենը շրջանավարտներին ատեստատներ էին հանձնել՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչեւէ, մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել ճակատագրական հարսանիքից։ Նախ, մեզ ասացին, որ շտապելու պատճառը եղել է այն, որ փեսացուի տատիկներից մեկն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կարող է չապրեր մինչեւ արտակարգ դրության ավարտը, ուստի որոշել են այնպես անել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը եւ մասնակցի այդ արարողությանը։ Բայց կարծել են, որ եթե տան բակում են անում, կառավարությունից եւ ՊՆ-ից շատ մարդ չեն հրավիրում, հարսանիքի փաստը ծածուկ կմնա եւ լուրջ հետեւանքներ չի ունենա։ Փաստորեն, չստացվեց։ Հարսանիքի քավոր կանգնել է Արտակ Դավթյանի տեղակալը՝ Ստեփան Գալստյանը։ Հարսանեկան սեղանին վայրի խոզի միս են մատուցել, որն ուղարկվել էր Արցախից՝ Քարվաճառի կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի կողմից։ Ցավոք, ո՛չ Արտակ Դավթյանը, ո՛չ նրա տեղակալները, ո՛չ էլ Ա․ Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեցին, որ նրանց խոսքը ներկայացնեինք։ Կորպուսի հրամանատարը, ասացին, դիրքեր է բարձրացել, մյուսները հեռախոսազանգերին չեն պատասխանում»:
Առաջարկում ենք նաև
19/01/24 10:00
Մեր ժամանակների հերոսի կոչումը շնորհելը թափանցիկ է եղել, վաստակավորինը՝ ոչ․ Մինասյան․ «Հրապարակ»
21/10/23 09:09
«Հրապարակ». Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիայի մասին Սամվել Բաբայանի թիմակիցները նախապես տեղեկացված են եղել
02/08/22 11:45
Արարատում բախվել են Ford Syujen-ն ու VAZ 21703-ը․ վիրավորների մեծ մասը հարսանիքի է մասնակցելիս եղել
30/08/20 15:09
Այնտեղ եղել է 40 մարդ․ երգիչ Մհերը Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին
04/04/19 08:38
«Հրապարակ». Էլ ում հանդեպ է «առատաձեռն» եղել փոխնախարարը
05/03/19 08:01
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել հարսանիքի
13/02/19 08:22
Սարգսյան-Օհանյան առերեսում է եղել. երրորդ նախագահը կարող է և կալանավորվել. «Հրապարակ»
30/11/18 07:51
«Հրապարակ». ՔՊ-ի տոկոսները բավական ցածր են եղել
09/11/18 08:17
«Հրապարակ». Փաշինյանը դեմ է եղել
Ամենադիտված
Լրահոս
09:50
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մա...
09:45
Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերով
09:40
Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»
09:30
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդական
09:00
«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիր
08:10
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում