Այսօր քաղաքական ակտիվիստներ Կորյուն Գրիգորյանը և Նարեկ Մանթաշյանը մոտեցել են սրճարանում սնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և իրենց «մտահոգությունը» հայտնել նրանց՝ կապված կորոնավիրուսի վարակի հետ։ Նրանցից մեկը, Ռուստամ Բադասյանին դիմելով, նշում է․

«Միգուցե տեղափոխվե՞ք ՔԿՀ, այնտեղ ամենաապահովն է»։

Հիշեցնենք, որ իր ելույթներից մեկում նախարարը հայտարարել էր, թե, մեջբերում ենք․ «Այս պահին քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, որի մասին վկայում են թվերը, որ զրո դեպք ունենք կալանավորված եւ դատապարտված անձանց շրջանում»։

Մանրամասները ՝ տեսանյութում։