«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկված դիմումն ուղարկել է ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ կատարելու։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

 

Հիշեցնենք, որ Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի գրառումները՝ գրելով․ «Սույն գրառումներն ուղարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով պարզել նրա կողմից վկայակոչված փաստերի համապատասխանությունը իրականությանը և տալ իրավական գնահատական»։

Ստորև ներկայացնում ենք Արտյոմ Ծառուկյանի գրառման սքրինները, որին վերաբերում է Արփի Դավոյանի դիմումը։