Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի՝ COVID-19-ի արձագանքման խմբի ղեկավար Մարիա վան Քերքհովենը՝ լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ, գրում է gazeta-ն։ «Ելնելով մեզ մոտ առկա տվյալներից՝ անհավանական է թվում, որ կորոնավիրուսի ասիմպտոմ հիվանդը կարող է վարակել մեկ ուրիշի։ Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից: Այլ երկրներում վերահսկում են ասիմպտոմ հիվանդներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մարդկանց, և հիվանդության հետագա փոխանցում չենք հայտնաբերել։ Դա շատ հազվադեպ է տեղի ունենում»,- նշել է Քերքհովենը: Սակայն, ինչպես նշել է վան Քերքհովենը, ասիմպտոմ դեպքերը հաճախ սխալմամբ վերագրվում են COVID-19-ի թույլ ընթացքով, ինչպես նաև ատիպիկ կամ դեռևս չբացահայտված ախտանիշներով դեպքերին: Այս դեպքում մարդը վարակիչ է դառնում ախտանիշների ի հայտ գալուց 2-3 օր առաջ: Հիվանդության ասիմպտոմ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ընթացքում ախտանիշների բացակայությունը։