Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայմաններում է աշխատում, և վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ տեղեր չկան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների համար։ Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 200 քաղաքացիներ սպասում են հիվանդանոցային բուժման իրենց հերթին։ Բայց բանից պարզվում է, որ Երևանում և մարզերում կան մի շարք դատարկ բուժկենտրոններ, որոնք պատրաստվել են կորոնավիրուսով հիվանդներին ընդունելուն, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը այդ բուժկենտրոններին վարակակիրներ ընդունելու թույլտվություն չի տալիս: Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ահազանգել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ կորոնավիրուսի համար բաժանմունք ու մասնագետներ են առանձնացվել, սակայն նախարարությունը բաժանմունքին գործելու հնարավորություն չի տվել: Արսեն Թորոսյանը մերժել է այդ առաջարկը և արգելել է այդ հիվանդանոցներին ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Մամուլի տեղեկություններով՝ այդ հիվանդանոցների թվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Արամյանց» բժշկական կենրոնը, Վեդիի հիվանդանոցը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների ղեկավարած բուժկենտրոններին, այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ հատատած «Աստղիկ» ԲԿ-ին: 

Նորք ինֆեկցիոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը չի էլ թաքցնում, որ մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ է Արսեն Թորոսյանի հետ: Եվ քանի որ ընկերոջը պետք է «լավ նայել», նախարար Թորսյանը 100 %-ից ավելին բարձրացրեց ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը՝ 350 000-ից դարձնելով 710 000 դրամ, ասել է, թե՝ որ «բժշկի աչքը այլ տեղ չլինի»-ի անվան տակ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կատարում է գնումներ և չի հարապարակում անգամ գնման ընթացակարգը: Բազում բողոքներին ի պատասխան՝ շարունակում է հիվանդանոցի բյուջեից վճարել տուգանքներ և չհրապարակել բաց տեղեկատվության մաս կազմող տեղեկությունները: Ընդ որում, հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը ևս նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Դրա մասին են վկայում Արման Հովակիմյանի ֆեյսբուքյան լուսանկարները: Դե իսկ Աստղիկ ԲԿ-ի մասին նույնիսկ խոսելն է անիմաստ: Սամվել Ալեքսանյանի ջերմ հարաբերություններն առողջապահության նախարարության հետ հայտնի են վաղուց: 

 

 


Արամյանց ԲԿ-ն, որին անտեսել են, պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբորը: Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանին աշխատանքից ազատել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Տալոյանը հեռացել է մարզից, աշխատում է Երևանի միաժամանակ երկու հիվանդանոցներում՝ «Արամյանց» և «Էլիտ Մեդ» ԲԿ-ներում: