Վիրջինիա նահանգի հարավ-արևմուտքում երեկ միմյանց են բախվել 95 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ՝ հաղորդում է Associated Press-ը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ևս 20 մարդ: Վթարի հետևանքով առաջացել է 13 կմ-անոց խցանում:

Մի քանի ավտոմեքենաներ այրվել են, սակայն «լոկալ» հրդեհները արագ հանգցրել են:

Ենթադրվում է, որ վթարի առաջացման պատճառը թանձր մառախուղն էր: