Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Իտալիայի ներկայացուցիչ Վալտեր Ռիչարդին ենթադրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որ համատեղ մշակվել են իտալացի և բրիտանացի փորձագետների կողմից, կարող է հասանելի լինել գալիք աշնանը կամ ձմռանը՝ գրում է mk.ru-ն:

Փորձագետը նշել է, որ մինչ օրս ոչ ոք չի կարող ճշգրիտ պատասխանել COVID-19-ի երկրորդ ալիքի վերաբերյալ հարցին, այնուամենայնիվ, կորոնավիրուսի ամբողջական անհետացումը համարվում է «քիչ հավանական»: