Կանադայի գրեթե 190 հազար բնակիչ, ովքեր անօրինական կերպով օգտագործել են կորոնավիրուսի հետևանքով տուժածներին վճարված նպաստները, ստիպված կլինեն պետությանը հետ վերադարձնել ստացված գումարները, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի հարկային ծառայությանը:

Նշվում է, որ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում իշխանությունները յուրաքանչյուր ամիս վճարել են երկու հազար կանադական դոլար այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց եկամուտները համաճարակի պատճառով: Սակայն որոշ քաղաքացիներ կրկին աշխատանքի են անցել և այդ մասին չեն տեղեկացրել իշխանություններին:
     Ընդհանուր վճարումներ են ստացել 8,4 միլիոն կանադացի։
     Կանադայում COVID-19 վարակի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, մինչ այժմ վարակվել է ավելի քան 97 125 մարդ, մահացել է 7 960 մարդ, ապաքինվել է ավելի քան 56 639 մարդ: