Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ «Հայկական ժամանակ» թերթում աշխատելու տարիներին հենց այս մեթոդով են իրենք պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի ռեժիմից իրենց խմբագիր Նիկոլ Փաշինյանին, երբ նախագահականի դիմաց ակցիաներ էին իրականացնում:

«Այսօր էլ, բողոքելով քաղաքական հաշվեհարդարաների և ռեպրեսիաների դեմ, ես և իմ գործընկերները կապել ենք այս սև լենտաները, որը խորհրդանշում է' «մեզ չեք լռեցնելու», բոլորիս կարող եք Ազգային ժողովում զրկել անձեռնմխելիությունից, մենք հասկացանք, որ բոլորիս վրա կարող եք քրեական գործ հարուցել, նույնիսկ նրանց վրա, որ սյուրռեալիստական և ֆուտուրիստական է մտածելը, որ կարող են քրեական գործ հարուցել: Չի՛ ստացվելու, չի՛ անցնելու: Մենք մնալու ենք այստեղ այնքան, մինչև մեր երկրում չհաստատենք օրենքի և օրինականության դիկտատուրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: