Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մոտ կեսի վիճակը սկսել է բարելավվել այն բանից հետո, երբ նրանց ներարկել են ապաքինվածների պլազման:

Մոսկվայի քաղաքապետը վկայակոչել է բժիշկներին, ըստ որոնց՝ հիվանդներից շատերը պետք է հայտնվեին վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրանց օգնել է պլազմայի փոխներարկումը։

«Հակամարմիններով հագեցած արյան պլազմայի փոխներարկումից հետո նրանք սկսելեն ապաքինվել: Դա հիանալի է», – Սոբյանինի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։