Եգիպտական արձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները կարծում են' արձանների քթերի կոտրված լինելը ընդամենը ժամանակի ընթացքում քայքայման հետևանք է: Սակայն այն ավելի խորը պատճառներ ունի. այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է եգիպտաբան Էդուարդ Բլայբերգը:

Նա վկայակոչել է բազում քաղաքական, կրոնական, անձնական և քրեական դրդապատճառներ վանդալիզմի գործողությունների համար:

Հարկ է նշել, որ հին եգիպտացիները հզոր ուժային հատկանիշներ էին վերագրում մարդկային կերպարանքին: Նրանք հավատում էին, որ աստվածության էությունը կարող է բնորոշել դրա պատկերը, կամ, պարզապես մահկանացուների դեպքում, այդ հանգուցյալ մարդու հոգու մի մասը կարող է բնակություն հաստատել իր արձանի մեջ: Վանդալիզմի դրսևորումները արձանների հանդեպ, հետևաբար, նպատակ ունեին «անջատել պատկերի ուժեղությունը տվյալ մարդուց»' հավելում է գիտնականը: