Այսօրվանից արդեն կամավորներ կան, որ շրջում են քաղաքում եւ դիմակներ են առաջարկում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան: Ընդ որում պետք է ապահովել, որ հենց վաղվանից այդ հանձնարականը կատարվի»,-ասաց Փաշինյանը: