ԱՄՆ արդարադատության նախարարությունը երեքշաբթի դատական հայց է ներկայացրել նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի դեմ՝ Սպիտակ տանն աշխատած տարիների վերաբերյալ հուշերի առաջիկա հրապարակման համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դաշնային դատարանի տվյալների բազային։
ԱՄՆ իշխանությունները Ջոն Բոլթոնին մեղադրում են ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ․ նշվում է, որ լինելով նախագահի օգնական՝ նա ցանկացել է բացահայտել գաղտնի տեղեկություններ:

Հայցադիմումում նշված է, որ նախկին նախագահի օգնականի գիրքը «պարունակում է գաղտնի տեղեկություններ»: