Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալն առաջին 18 կամավորներին ներարկել է SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութը՝ համաձայն ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության: COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կանցկացվեն Մոսկվայի երկու բուժհաստատություններում՝ այդ թվում Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնում։

Պատվաստանյութի փորձարկման թույլտվությունը տրվել է հունիսի 16-ին՝ ՌԴ Առողջապահության նախարարության կողմից։
Նշվում է, որ 9 մարդ ստացել է պատվաստանյութի պրեպարատի մի տեսակ, ևս 9-ը՝ մեկ այլ տեսակ: Ամբողջ գործընթացը վերահսկվում է բժշկական հաստատության ամենափորձառու մասնագետների կողմից: