BMW-ն նախատեսում է 6000-ով կրճատել իր աշխատակիցների թիվը կորոնավիրուսի հետեւանքով առաջացած արդյունաբերության ճգնաժամի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Handelsblatt-ը:

Պարբերականի տվյալներով՝ ղեկավարությունն արդեն 6 հազար պաշտոն է որոշել կրճատման համար, բացի այդ ընկերությունը կհրաժարվի ժամանակավոր պայմանագրերով աշխատողների ծառայություններից, ուստի աշխատանքից հեռացումների ընդհանուր թիվը կարող է մոտ լինել 10 հազարի: Կրճատումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, հիմնականում դրանք ուղղված են ավելի հին աշխատակիցներին:

Հրապարակման համաձայն՝ BMW-ն գնում է մրցակիցների հետ նույն ճանապարհով. Daimler-ը մտադիր է մոտ 15 հազար աշխատակից հեռացնել, իսկ Audi-ն պատրաստվում է կրճատել մոտ 9.5 հազար աշխատկցի:

2020-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ԵՄ-ում նոր մարդատար ավտոմեքենաների պահանջարկը նվազել է 41.5 տոկոսով: Ըստ ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի փաստաթղթի՝ այս ժամանակահատվածում Իսպանիայում վաճառքները նվազել են 54.2 տոկոսով, Իտալիայում՝ 50.4 տոկոսով եւ Ֆրանսիայում՝ 48.5 տոկոսով: 2020 թվականի առաջին հինգ ամիսներին Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքները նվազել են 35 տոկոսով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am