03:13
Չեմ բացառում որ բողոքարկենք՝ կախված որոշման բովանդակությունից. Երեմ Սարգսյան

Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ վեր կանգնել քաղաքական պրոցեսներից: Այս մասին լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը` անդրադառնալով դատարանի Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշմանը:

 

Փաստաբանը նշեց, թե դատարանի հիմնավորումներին ծանոթանալուց հետո իրենց դիրքորոշումը կհայտնեն։

«Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք՝ կախված որոշման բովանդակությունից։ Դատարանն այս պահին երկու հարց է որոշում, կամ բավարարել, կամ՝ մերժել։ Ամենակարևոր փաստն այն է, որ այս պահին կալանավորումը մերժվել է, Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է», - ասաց պաշտպանը։
 
Սարգսյանի խոսքով՝ ինքն ուրախ է, որ դատարանն իր մեջ կարողացել է ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական գործընթացներից։
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս