1in.am լրատվական կայքի պրոդյուսեր Արտակ Եղիազարյանից ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով. «Նա մեկ շաբաթ ինքնամեկուսացված է եղել, թեստի դրական պատասխանը ստացվել է հունիսի 19-ի երեկոյան»:

Նվեր Մնացականյանն իրեն լավ է զգում, նա առաջիկա օրերին կվերադառնա աշխատանքի: