Առողջապահական համակարգը ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից հետո, չնայած որ դրա մեջ ներդրվել են մարդկային անասելի ջանքեր, մեծ էներգիա, ժամանակ, դժբախտաբար, նաև մարդկային կյանքեր և ճակատագրեր: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի մասին:

Թորոսյանը նշեց, որ բժշկական անձնակազմից արդեն մեկ զոհ կա:

«Դրա համար ենք մենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը շատ կարևոր է»,- ասաց նախարարը: