Այժմ Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Այս մասին հայտնում են սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

«Խմբում ներգրավված է ևս մեկ հայազգի բժիշկ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ֆրանսիական կառավարության հետ սերտ համագործակցությամբ: Օդանավակայանում բժիշկներին են դիմավորում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը»,- ասված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ: