Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի 711 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 21հազար 717 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 653 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 404- ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 10 հազար 797 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 14 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 386 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 130-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 100 հազար 400 քաղաքացի: